Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Առաջին հերթին մազերի խնամքը նախատեսում է մազերի ճիշտ լվացում համապատասխան, ճիշտ ընտրած միջոցներով: Երկրորդ հերթին մազերը վերականգնել կօգնի ճիշտ սանրումը:

 

Ընտրեք հիմնականում փայտե սանրեր: Իսկ խորքային վերականգնման համար անհրաժեշտ է հետևողական խնամք' շամպունների միջոցով:

 

Մազերի աճի համար նախատեսված շամպուն

 

Մազերի դանդաղ աճի պատճառ կարող է լինել ինչպես ժառանգականությունը, այնպես էլ սխալ խնամքը: Այսպիսի շամպուն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ. գդալ գլիցերին, 1 ճ. գդալ հեղուկ օճառ' pH-ի չեզոք մակարդակով: Ամեն անգամ օգտագործելուց առաջ թափահարեք այս ամենը միասին: Հեղուկը պետք է մնա մազերի վրա 1-2 րոպե, այնուհետև լավ լվացեք այն:

 

Թեփի դեմ շամպուն

 

Այսպիսի շամպուն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ.գդալ խնկունի (розмарин), 2 ճ. գդալ կոկոսի փաթիլներ, 2 ճ. գդալ ուրց, 2 ճ. գդալ խնձորի քացախ,1 բաժակ բուսական յուղ և 1 բաժակ ջուր: Ջուրը լցրեք կաթսայի մեջ և եռացրեք: այնուհետև լցրեք բույսերն ու կոկոսի փաթիլները: Պետք չէ եռացնել, պարզապես պահեք տաք ջրում 20 րոպե: Առանձնացրեք ջուրը և նոր միայն ավելացրեք դրա մեջ մնացած բաղադրիչները: Մազերի վերականգնումը իրականանում է միայն տաք շամպունով, բայց ոչ շատ տաք: Յուրաքանչյուր լվացումից հետո ցայեք մազերը գոլ ջրով:

 

Յուրաքանչյուր տեսակի մազին պետք է անհատական խնամք: Դա վերաբերում է նաև գույնին: Սպիտակամորթ աղջիկներն առհասարակ ամենաբարակ մազեր ունեցողներն են: Նրանց խորհուրդ է տրվում օգտագործել վնասված, չոր մազերի համար շամպուններ: Սևահերները սովորաբար ունեն ավելի հաստ մազեր: Չնայած մազի հաստությանը' սևահերներն ավելի հաճախ են ունենում սակավամազության խնդիր: Եվս մեկ թերություն' տարիքի հետ մազերը կորցնում են իրենց փայլը::

 

Փարթամ մազեր

 

Մազերին փարթամություն կարելի է հաղորդել ոչ միայն ճիշտ խնամքի միջոցով, այլև ճիշտ սանրվածքով: Պրոֆեսիոնալները սակավ մազեր ունեցողներին առաջարկում են շերտավոր կտրվածքներ: Այսպիսի կտրվածքն իսկապես փարթամացնում է մազերի տեսքը: Մազերի գունավորումը ևս կարող է տեսողականորեն ավելի փարթամ դարձնել դրանք: Բարակ մազերը պետք է հաճախ լվանալ: Սիլիկոն, կերատին, պրոտեին. սրանք այն բաղադրիչներն են, որոնք պետք է առկա լինեն բարակ մազերի համար շամպուններում:

Սկզբնաղբյուր. http://ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.01.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Շամպունների հաճախ փոխելը կարող է թեփոթվածության պատճառ դառնալ: Ցանկալի է բուժական շապուն ձեռք բերել դեղատներից, հատուկ յուղոտ մազերի և թեփի դեմ: Ստորև ներկայացված հղումներում կարող եք գտնել օգտակար միջոցներ.

 

https://www.med-practic.com/arm/607/37677/article.more.html

https://www.med-practic.com/arm/607/23910/article.more.html

https://www.med-practic.com/arm/797/10958/article.more.html

Anna

05.01.2016

Barev dzez, xndrum em ogneq inc, mazers yuxot en 3 amis araj el sksvel e tepotvel, shanpuners poxum em bayc voch mi ogut .hnaravor e shanpunic lini? naxapes Shnorhakalutyun.

lusine

04.03.2013

OV KARA OGNI ov giti gone mi ardunavet u porcvac mijoc tepi dem??????????

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ